Սուքիասյանը ճիշտ է ասում. Դատարկ ինքնաթիռը Երևանից Բադեն-Բադեն փող է տարել. Վարդան Մալխասյան

«Սերժի ու Քոչարյանի ժամանակ դրանք գիտեին գրավյալ տարածք է այս երկիրը: Իրենք գրավել են այս երկիրը ինչպես օտարները ու ինչպես ուզեն կվարվեն: Այսինքն’ ինչքան ուզեն կխփեն, ինչքան ուզեն

կտանեն, ինչքան ուզեն կթողնեն: Էդ իրանք իրենց բերանով են ասում»,- այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Վարդան Մալխասյանը անդրադառնալով Սերժ Սարգսյանի կառավարման օրոք նախագահական ինքնաթիռի դատարկ Բադեն-Բադեն ուղևորվելու փաստին:

Ազատասմարտիկն անդրադարձավ նաև ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի օգոստոսի 25-ին ԱԺ ամբիոնից արված այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը 100 միլին դոլար է կրվել Բադեն-Բադենի կազինոներում. «Սուքիասյանը ճիշտ է ասում:

Դրանք կողոպտել են հայ ժողովրդին: Ժողովրդկան խոսք կա’ սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում: Ամեն ինչ էլ հնարավոր է»,- ասաց ազատամարտիկը ասելով, որ ինքը կասկածներ ունի, որ նախագահական ինքնաթիռը դատարկ Բադեն-Բադեն է գնացել Հայաստանից գումար տանելով:

Հիշեցնենք’FIP.am-ը պարզել է, թե քանի անգամ է Սերժ Սարգսյանը պետության հաշվին եղել Բադեն-Բադենում, ինչպես է օգտագործվել նախագահական օդանավը նրա կառավարման տարիներին։ Պարզվում է՝ Սարգսյանը Բադեն-Բադեն է մեկնել անգամ Ապրիլյան պատերազմի օրերին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.