Միջադեպ Որոտանի մոտ ․Ադրբեջանցիները կանգնեցրել են հայկական միկրոավտոբուսը՝ մոտ 2 տասնյակ ուղևորներով. Մանրամասներ միջադեպից

Սյունիքի մարզի Որոտան համայնքի մոտ տեղակայված ադրբեջանական ոստիկանական կետում հերթական միջադեպն է երեկ գրանցվել։

Հայ սահմանապահ զորքերին հաց մատակարարող հայկական մեքենան ադրբեջանցիները կանգնեցրել են, որի մեջ եղել են նաև Որոտանի բնակիչներ։

ArmDaily.am-ի տեղեկություններով ադրբեջանցիները բնակիչներից հետաքրքրվել են, թե ուր են գնում և ինչու համար, վատ են խոսել, գոռացել են ու ագրեսիվ վարք են դրսևորել։

Այսօր այդ մեքենան արդեն նույն ճանապարհն անցել է ռուս և հայ սահմանապահների ուղեկցությամբ։

Րոպեներ առաջ մեր աղբյուրը տեղեկացրեց մեզ, որ ադրբեջանցիները Որոտանի մոտ տեղակայված ադրբեջանական ոստիկանական կետում հերթական հայկական մարդատար մեքենան են կանգնեցրել՝

միկրոավտոբուս, որն ուղևորներ է փոխադրել։ Այդ մեքենան քիչ առաջ են բաց թողել՝ մեքենայում եղել են մոտ 25 տասնյակ ուղևորներ։ Այս պահին մենք փորձում ենք մանրամասներ իմանալ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.