Ֆրանսիայում երեք հազար բժիշկների աշխատանքից հեռացրել են պատվաստումներից հրաժարվելու պատճառով

Ֆրանսիայում երեք հազար բժիշկների, բուժքույրերի եւ բժշկական հաստատությունների այլ աշխատակիցների աշխատանքից հեռացրել են COVID-19-ի դեմ պատվաստումներից հրաժարվելու պատճառով, հայտնում է BBC-ն:

Հանրապետությունում ուժի մեջ է մտել հրամանագիր, ըստ որի պատվաստումը պարտադիր է բոլոր բուժաշխատողների, հրշեջների եւ ծերանոցների աշխատակիցների համար: Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը հայտարարել է, որ մինչեւ պատվաստում ստանալը աշխատանքից ազատումը ժամանակավոր միջոց է: Նա նշել է, որ շատ ֆրանսիացիներ պատվաստումների համաձայնել են միայն համապատասխան կանոնի ներդրումից հետո:

Պարբերականի տվյալներով՝ աշխատանքից բուժանձնակազմի հեռացումը որոշ քաղաքներում բողոքի ցույցերի պատճառ է դարձել: Այսպես, Նիցցայում հիվանդանոցներից մեկի 450 չպատվաստված աշխատակիցներ ցույցի են դուրս եկել: Հարավային մեկ այլ քաղաքում՝ Մոնտելիմարում, բժիշկների սակավության պատճառով պլանային վիրահատությունները սկսել են չեղյալ հայտարարել: COVID-19-ի դեմ պատվաստումների պահանջները տասնյակ բուժաշխատողների դրդել են ազատվել աշխատանքից:

Սեպտեմբերի 11-ին ամբողջ Ֆրանսիայում շուրջ 121 հազար մարդ է մասնակցել է սանիտարական անցագրերի եւ պարտադիր պատվաստումների դեմ ցույցերին, նրանցից 19 հազարը՝ Փարիզում: Ցույցերի ընթացքում վիրավորվել է երեք ոստիկան, ձերբակալվել է 96 ցուցարար: Ցուցարարներին ցրելու համար իրավապահները արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ ու մահակներ են կիրառել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.