Նախկինները կերել են մեր փողերը, նախկինները թալանել են բանակը, նախկինները ծախել են ջուրը, լույսը և որքան էլ ծիծաղելի է գազը, նախկինները սպանել են…Անահիտ Մութաֆյանի ուշագրավ գրառումը

Նախկինները կերել են մեր փողերը, նախկինները թալանել են բանակը,

նախկինները ծախել են ջուրը, լույսը և որքան էլ ծիծաղելի է գազը, նախկինները սպանել են, նախկինները թուրքին ծախել են Արցախը։

Մինչ 2018 թվականը մենք ապրել ենք ազատ անկախ Հայաստանում և ազատ անկախ Արցախում, մինչ 2018 ը մեզ ոչ մի պաշտոնյա չի ասել, որ Շուռնուխից այն կողմ Ադրբեջան է, մինչ 2018 ը մենք 5000 զոհ, հազարավոր վիրավորներ ու գերիներ չենք ունեցել։

Նախկինները չեն ծախել մեզ ու մեր երկիրը, բայց մենք մինչ օրս նրանց վատաբանում ենք ու մերժում, նույնիսկ վախենում նրամց վերադարձից։
Ու որքան պիտի ապրենք նախկինների վերադարձի վախով սիրելով թուրքին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.