Ճանաչենք մեր հերոսներին. խոցել են թշնամուն ու փրկել շրջափակման մեջ ընկածների կյանքը

Հայ զինվորականները ծանր մարտական իրադրությունում չեն նահանջում, փոխարենը կազմակերպում են ստորաբաժանման գրագետ պաշտպանություն և ոչնչացնում թշնամուն։

ՊԲ-ն հերթական քաջերի անուններն է հրապարակել ու նրանց Արցախի հերոսի կոչում շնորհել։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակը արցախյան պատերազմի 4 նոր հերոսների անուններ է հրապարակել Facebook–ի իր էջում։

Певец Артур Хаченц на передовой поет народно-освободительную песню — Sputnik Արմենիա
«Ընկեր ջան, գինի լից». մարտի գնացողները երգում են ու լավ տրամադրությամբ վարակում բոլորին
7 հոկտեմբերի 2020, 12:35

Ավագ լեյտենանտ Միհրան Ավդալյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի՝ մարտական դիրքերից մեկը հետ վերցնելու գործողությանը մասնակցելու և շրջափակման մեջ ընկած 7 զինծառայողներին հայտնաբերելու ու նրանց շրջափակումից հանելու համար:

Մայոր Հովհաննես Այվազյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի՝ թշնամական 3 տանկ խոցելու համար: Փոխգնդապետ Արման Կոստանյանը, ներկայացվել է «Մարտական խաչ»-ի ասպետության 1-ին աստիճանի շքանշանի՝ ծանր մարտական իրադրությունում չնահանջելու, ստորաբաժանման գրագետ պաշտպանությունը կազմակերպելու, հակառակորդի բազմաթիվ գրոհներ ետ մղելու համար։ Նա թշնամուն պատճառել է մեծաթիվ կորուստներ, ապահովել գումարտակի պաշտպանության կայունությունը:

«Մարտական խաչի» ասպետության 1-ին աստիճանի շքանշանի է ներկայացվել նաև փոխգնդապետ Արսեն Խաչատրյանը՝ նույն կերպ ապահովելով պաշտպանության կայունությունն ու հսկայական կորուստներ պատճառելով թշնամական զորքերին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.