Ես կшրծում եմ թшքնված պահ կшրող է լինել..․ Սեյրшն Օհшնյան

Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում«Հայաստան»

խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից ադրբեջանական տեղանուններ կիրառելու դեպքին, ասաց․

«Ես կարծում եմ, որ դրա մեջ կարող է թաքնված պահ լինել․ այսինքն՝ իրենք ենթադրում են, որ այդ տարածքները սահմանազատումից և սահմանագծումից հետո անցնելու են ադրբեջանցիներին։ Թե ինչ իրավապայմանագրային հենքի վրա դա պետք է իրականացվի՝ ես չեմ հասկանում»։

Օհանյանը նկատեց, որ Հայաստանի իշխանությունը շարունակ կիրառում է ադրբեջանական տեղանուններ՝ հայկականի փոխարեն, մինչդեռ Ադրբեջանի իշխանությունը փորձում է հակական բնակավայրերը ադրբեջանական անուններով ներկայացնել։

Պատգամավորի խոսքով՝ սա հերթական ճնշումն է Ադրբեջանի ղեկավարության կողմից Հայաստանի ղեկավարության նկատմամբ, որը սպասելի էր պատերազմում կրած պարտությունից հետո։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.