ԱՄՆ դեսպանատան արձագանքը չուշացավ

Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է

հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հшկшմшրտnւթյшն տևական և քաղաքական կարգավորմանը՝ համոզված լինելով, որ միայն հիմնախնդրի համապարփակ լուծումը կարող է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունից՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Լեյլա Աբդուլաևայի հայտարարությանը:

«Որպես Մինսկի խմբի համանախագահ, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հшկшմшրտnւթյшն տևական ու քաղաքական կարգավորմանը։ Այդ նպատակին հասնելու համար կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ վերադառնալ բովանդակային քննարկումների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Միայն համապարփակ լուծումը, որն անդրադառնում է բոլոր չլուծված խնդիրներին, կարող է կարգավորել երկու երկրների միջև հարաբերությունները և թույլ տալ տարածաշրջանի բնակիչներին միասին ապրել խաղաղ պայմաններում», — «Արմենպրես»-ին փոխանցել են Միացյալ Նահանգների դեսպանությունից:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.