Զոհված զինծառայողների ծնողների կոչը՝ վարչապետին

Գործող վարչապետը կառավարության սեպտեմբերի 8-ի նիuտի ժամանակ հայտարարել է.

«Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային եւ գունագեղ տոնակատարություն, որն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության եւ Արցախի համար կյանքը զոհված նահատակների հիշատակին»:

Մենք, հերոս, նահատակ տղաների ծնnղները, կանայք, ընտանիքի անդամները սեպտեմբերի 21-ին՝ պատերազմի առաջին տարելիցից ընդամենը վեց օր առաջ կազմակերպվող գունագեղ համերգը համարում են սրբապղծություն, նողկալի արարք:

Մեր տղերքի զոհվելուց դեռ մեկ տարի էլ չի անցել, հարյուրավոր ծնողներ դեռ իրենց որդիներին եւ ամուսիններին են փնտրում, ունենք գերիներ, որոնք ամեն օր ենթարկվում են անմարդկային կտտանքների:

Այս պայմաններում գունագեղ hամերգի անցկացումը եւ հայտարարությունը, որ այն նվիրված է լինելու մեր տղերքին, համարում ենք ծանր վիրավորանք մեզ եւ մեր տղաների հիշատակին:

Կոչ ենք անում հրաժարվել այդ մտադրությունից, եւ անկախության օրը նշել այլ՝ իրավիճակից բխող տարատեսակ միջոցառումներով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.