Հшյшստանը միմիшյն կորցնելու է, քանի որ…ինչ է հшյտնում թուրքшգետը

Սյունիքում երեկվանից Ադրբեջանը կանգնեցնում է իրանական մեքենաները,

ստուգում փաստաթղթերն ու գումար գանձում՝ Հայաստանի տարածքով շարժվելու համար։

Այս մասին ֆեյսբուքում գրել է Թուրքագետ Վարուժան Գեղամյանը.
«Սա միանգամայն սպասելի էր։ Թուրքիան և Ադրբեջանը խնդիր են դրել ռազմական և այլ ճանապարհներով նվաճել Սյունիքը և սա այդ ճանապարհներից մեկն է։

Իրենք խաղաղությունը պատկերացնում են առանց Հայաստանի։
Իսկ Հայաստանը չի կարող զարգանալ, Հայաստանը միմիայն կորցնելու է, քանի դեռ Հայաստանի ղեկին է դե ֆակտո թուրքամետ իշխանությունը։ Սյունիք, Տավուշ, Արարատ, Երևան. սրանք այլևս իրական վտանգներ են։

Հետևաբար Հայաստանում ընդդիմության և ցանկացած սթափ, հայրենասեր ու նախաձեռնող մարդու համար կա ու պետք է լինի միայն մեկ օրակարգ. հեռացնել թուրքամետ իշխանությանը։

Ցանկացած այլ գործ ի սկզբանե դատապարտված է պարտության, եթե նպատակ չունի վերջնարդյունքում հեռացնել կապիտուլիանտին»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.