Մարինա Մալախյանը ձերբшկալվեց

Երևանի համար 122 դպրոցի արդեն նախկին տնօրեն Մարինա Մալախյանը ձերբակալված է։ Այս մասին «Լուրերին» հայտնեցին Քննչական կոմիտեից:

Դատարան միջնորդություն է ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ:

Ավելի վաղ, դպրոցի ուսուցչուհիներից մեկը մամուլին տրամադրել էր ձայնագրություն իր և տնօրենի մասնակցությամբ կաշառք տալու ու ստանալու վերաբերյալ:

Մելինե Հակոբյանի և տնօրեն Մարինա Մալախյանի խոսակցության ձայնագրությունից պարզ էր դառնում, որ ուսուցչուհին աշխատանքի է ընդունվել 1500 դոլար վճարելու շնորհիվ, իսկ հետո էլ աշխատավարձի մի մասն է պարբերաբար տվել տնօրենին:

Փաստի առիթով հարուցված է քրեական գործ՝ կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության մասին հոդվածներով:

Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Մարինա Մալախյանին Երևանի Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի ղեկավարի իրավունքի հավաստագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հրաման է ստորագրել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.