ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է արել. Ինչ է հայտնում

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներն ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության շինարարական տեխնիկայի չորս շարասյունների. երկուսը Մատաղիս – Գետավան – Վանք երթուղով, մյուս երկուսը` հակառակ ուղղությամբ:

Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման թիմերը շարունակում են աշխատանքները։

Օրվա ընթացքում 2 հեկտար տարածք մաքրվել է չպայթած զինամթերքից եւ պայթուցիկ օբյեկտներից:

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23 -ից սկսած ՝ 2,283 հեկտար տարածք, 683 կմ ճանապարհ, 1,937 շենք մաքրվել է չպայթած զինամթերքից, 25,803 պայթուցիկ առարկա է հայտնաբերվել և վնասազերծվել է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.