Զnհվшծ զինծառայողների ծնողները պահանջում են չեղարկել սեպտեմբերի 21-ին տեղի ունենալիք գունագեղ միջոցառումը. իսկ դուք ինչ կարծիքի ե՞ք

44-օրյա պшտերшզմnւմ զnհվшծ զինծառայողների ծնողները և հարազատները պահանջում են չեղարկել Անկախության տոնին կայանալիք մասշտաբային և գունագեղ տոնակատարությունը:

Արցախում զnհվшծ զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտարարելով Ֆլեշմոբի մասին. «Ֆլեշմոբ: Ես` հերոս Դուխավիկ Մխիթարի մայրս, դատապարտում եմ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցող գունագեղ միջոցառումը և պահանջում չեղարկել այն…»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց, որ Անկախության տոնին ունենալու ենք մասշտաբային և գունագեղ տոնակատարություն.

«Այս տարի ՀՀ անկախության 30-ամյակն է, և մեզ հայտնի հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց մենք որոշում ենք կայացրել, որ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի։

Եվ ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության Հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, և այն, իհարկե, առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.