Ալիևի օգնականը սկանդալային հայտարարություն է արել. Նա սպառնում է

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականների համաձայն

Լեռնային Ղարաբաղի՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում լայնածավալ շինարարական-վերականգման

աշխատանքներ են իրականացվում: Հաջիևը այս մասին ասել է Վարանդայի (Ֆիզուլ-խմբ) միջազգային օդանավակայանի բացմանը նվիրված HaberGlobal լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Հաջիևը ընդգծել է, որ Ադրբեջանի նպատակն է հնարավորինս արագ ապահովել ադրբեջանցի փախստակնների վերադարձը իրենց հայերենի տարածքներ։

Բացի այդ նա մեկնաբանել է այն պնդումները, թե Հայաստանը նորից սկսել է զինվել: Հաջիևի խոսքով այսօր Հայաստանին անհրաժեշտ է խաղաղ համակեցություն իր հարևան երկրների հետ, իսկ Երևանի կողմից զենք-զինամթերքի ձեռքբերումը և նմանատիպ այլ գործողությունները Բաքուն դիտարկում է որպես ինքնամխիթարում։

«Եթե Հայաստանում որևէ մեկը մտածի վրեժխնդրության մասին, ապա դա կդառնա իրենց հերթական պատմական սխալը: Ադրբեջանն ապահովել է իր տարածքային ամբողջականությունը և շարունակելու է ապահովել իր սահմանների և քաղաքացիների անվտանգությունը»,-ասել է Հաջիևը։

Անդրադառնալով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գործարկմանը Ալիևի արտաքին քաղաքական հարցերով օգնականը նշել է, որ Հայաստանն անտրամաբանական մոտեցում է ցուցաբերում այս հարցի, ինչպես նաև բոլոր հարցերի լուծման հարցում: Նա նշել է, որ միջանցքի գործարկումը նախատեսվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ։

«Այս առումով Հայաստանը պարտավորություններ ունի: Ցավոք, մենք ականատես ենք, որ այս թեմայով անհեթեթ կարծիքներ են արտահայտվում Հայաստանում՝ ռացիոնալ կարծիքների փոխարեն»,-եզրափակել է Հաջիևը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.