Պшշտпնшկան Ստեփшնшկերտը шրձшգшնքեց․ Սш шրդեն пւրիշ բшն

Պшշտпնшկան Ստեփшնшկերտը шրձшգшնքեց․ Սш шրդեն пւրիշ բшն

Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը վարժանքներ են անցկացնում Քաշաթաղի (Լաչին) շրջանում, որը արցախյան 44-օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:

Սրանք Բաքվի և Անկարայի առաջին համատեղ զորավարժություններն են ղարաբաղյան հակամարտության գոտում:

Ինչպես հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններն ընթանում են ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան:

«Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի մասնակցությամբ անցկացվող զորավարժությունների հիմնական նպատակը ռազմական գործողությունների ընթացքում փոխգործակցության և մարտական համակարգման բարելավումն է:

Զորավարժություններն ուղղված են նաև հրամանատարների ռազմական որոշումների կայացման ու ստորաբաժանումների կառավարման հմտությունների զարգացմանը», — ասված է հաղորդագրության մեջ:

Մինչդեռ պաշտոնական Ստեփանակերտն այդ զորավարժություններն ընկալում է որպես սպառնալիք:

«Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններին Արցախի օկուպացված տարածքներում:

Մենք սա դիտարկում ենք որպես նոր մարտահրավերներ և հաշվի ենք առնում այս նոր իրողությունները մեր քաղաքականությունը կառուցելիս», — Sputnik Արմենիային ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:

Նշենք, որ պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանը մի քանի համատեղ վարժանքներ են անցկացրել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.