Փաշինյանը հպարտությամբ կարող է արձանագրել, որ Ֆիզուլիի օդանավակայանը կառուցվել է իր պաշտոնավարման ժամանակ». Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում արագ տեմպերով և մեծ ծավալներով զարգանում է ոչ միայն ճանապարհաշինությունը, այլև՝ ավիահաղորդակցությունը։

Նիկոլ Փաշինյանը և նրա բոլոր աջակիցներն ու կողմնակիցները հպարտությամբ կարող են արձանագրել, որ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանը կառուցվել է նրա պաշտոնավարման ժամանակաշրջանում:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության գործունեության ծրագիրը մինի մեջլիսի կողմից հաստատվելուց մի քանի օր անց` Ադրբեջանական ավիաընկերությունների մարդատար և բեռնատար

օդանավերը Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանից առաջին փորձնական թռիչքներն են իրականացրել Ֆիզուլիի միջազգային օդանավակայան։ Իսկապես ապագա կա, այն մենք տեսնում ենք ամեն օր»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.