Բռնվեք, բան եմ ասում… Դիանա Մնացականյան

Դիանա Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ուրեմն, էրեկ Գառնու տաճարի տնօրինությունը հայտարարություն տարածեց, որ վաղը, այսինքն՝ այսօր, Գառնու տաճարը չի աշխատելու։

Ինչպես գիտեք, Հայաստանում Գառնին մասթ սի ա, շատ տուրիստականներ, ովքեր շաբաթ օրով տուռ ունեին դեպի Գառնի չեղարկեցին կամ փոխեցին, որոշներն էլ չէին կարդացել և տուռ էին ուղարկել, հասել էին այնտեղ և պարզվել, որ Գառնին փակ ա։

Բռնվեք, բան եմ ասում, ասում են Գառնին փակ էր շաբաթ օրով, որովհետև հարսանիք էին անում, մեկ էլ սենց բան մի անգամ ա էղել, նախկինների ժամանակ)):
Եթե էդպես չի, թող հենց հիմա Գառնու տաճարի տնօրինությունը հերքի այս լուրը։

Եթե էդպես է, թող գան և ասեն, այդ ում հարսանիքն էր, որ պետք ա տաճարի դուռը այցելուների համար փակվի ու հարսանիք արվի»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.