Նիհարելու կանոններ, որոնց մասին պիտի իմանա յուրաքանչյուր կին

Պարզ կանոններ, որոնք հաճախ խախտում են նիհարել ցանկացող կանայք, ինչի պատճառով էլ չեն կարողանում ազատվել ավելորդ քաշից։

Որովայնի ճարպը չի այրվում պրեսի մկանների վրա աշխատելու ժամանակ։ Պրես կլինի, բայց միայն թե ճարպի շերտի տակ, այնպես որ որովայնը անգամ կարող է ավելի մեծանալ։ Որպեսզի ճարպ այրեք, անդադար ձգեք որովայնը և լարեք մկանները։

Ազդրերի հատվածում նիհարելու համար օգտակար է ոտքերը վեր բարձրացնելու վարժություն կատարել։

Շատ քայլեք, որպեսզի նիհարեն ոտքերը։

Առավոտյան դատարկ ստամոքսին խմեք 2 բաժակ ջուր, որին կարող եք կիտրոն ավելացնել։ Իսկ 10 րոպեից ընդունեք 2 ճ․գ․ ձիթայուղ կամ կտավատի յուղ։

10-15 րոպե անց նախաճաշեք։ Նախաճաշը պիտի լինի սննդարար, լիարժեք ու առողջ։

ՈՒտելուց հետո առնվազն 40 րոպե ոչինչ մի խմեք։
Կերեք հաճախ, բայց քիչ-քիչ։ Որպեսզի արագացնեք նյութափոխանակությունը, պետք է սնվել օրական 5 անգամ՝ յուրաքանր 3 ժամը մեկ, միևնույն ժամին։ Այդպես օրգանիզմը կսովորի և ավելի լավ կաշխատի։

Մի կերեք քնելուց 3-4 ժամ առաջ։

Ժամը 16։00-ից հետո միայն սպիտակուցային սնունդ օգտագործել։

Լավ ծամեք սնունդը, դանդաղ ու ընկալելով։

Սնվելը վերածեք դժվար գործընթացի․ կերեք միայն մեջքը ուղղած վիճակում, մի կողմ դրեք հեռախոսը, սնվելիս հեռուստացույց մի դիտեք։ Պատկերացրեք, որ ձեր դիմաց քիչ ծանոթ մարդ կա նստած։

Եթե ուտելու ցանկություն է առաջանում, 20 անգամ կքանստեք, 50 անգամ ցատկեք։

Սուրճը, ծխախոտը, ալկոհոլը, արագ սնունդը, չիպսերը, մայոնեզը, երշիկը՝ դրանք նիհարելու թ շն ա մի ներն են։

Զգույշ եղեք ընկուզեղենի և բուսայուղի հետ։ Դրանք օգտակար են, սակայն չափից ավել օգտագործումը նույնպես խանգարում է նիհարելուն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.