«Լեհաստանի հեռուստաընկերությունը հակահայկական ռեպորտաժ է հեռարձակել». Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումը.

«Լեհաստանի Հանրային հեռուստաընկերությունը հակահայկական բովանդակությամբ ռեպորտաժ է հեռարձակել լուրերի հիմնական թողարկման ընթացքում: Իսկ ընդամենը մի քանի տարի առաջ այդ նույն
հեռուստաընկերությունը համագործակցության հուշագիր էր ստորագրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ,

որի արդյունքում իրենց միջոցներով ֆիլմեր էին նկարահանվում ու հեռարձակվում Արցախի հիմնախնդրի, ինչպես նաև լեհահայ նշանավոր գործիչների մասին:
Ժամանակին մենք դրանով հպարտանում էինք, իսկ ադրբեջանցիները բողոքի անհետևանք ձայն էին բարձրացնում: Հիմա ամեն ինչ հակառակն է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.