Եթե լինեն դավաճաններ, որոնք ընդունակ են այրել սեփական հայրենիքը, ամենախիստ պատիժը կկրեն․ Էրդողանը՝ Թուրքիայի հրդեհների մասին

Թուրքական իշխանությունները հետաքննում են անտառային հրդեհների պատճառները, որոնք ընդգրկել են երկրի հարավը, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք հրդեհների պատճառները: Եթե լինեն դավաճաններ, որոնք ընդունակ են այրել սեփական հայրենիքը, նրանք ամենախիստ պատիժը կկրեն», – ասել է Էրդողանը ՝ ելույթ ունենալով Անթալիայի ճգնաժամային կենտրոնում։

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին ավելի վաղ հայտարարել է, որ վերջին 30 օրվա ընթացքում Թուրքիայի 30 նահանգներում 88 անտառային հրդեհներ են մեկուսացվել:

Շարունակվում է 10 հրդեհների մարումը Ադանա (Պոսի շրջան), Անթալիա (Մանավգաթ, Աքսեկի, Գազիպաշա), Մուղլա (Մարմարիս, Կոյչեգիզ), Մերսին (Այդինջիկ, Սիլիֆկե), Օսմանիե (Քադիրլի) նահանգներում: Ավելի վաղ հաղորդվել էր տարերային աղետի վեց զոհի և 410 վիրավորի մասին:

Հրդեհներն ընդգրկել են թուրքական հայտնի Բոդրում և Մարմարիս հանգստավայրերը, որոնց տարածքի հյուրանոցներից տարհանվել են մարդիկ: Բոդրումի քաղաքապետ Ահմեթ Արասը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ մերձակայքում գտնվող անտառային հրդեհը մարվել է, բոլոր տարհանված զբոսաշրջիկները վերադարձել են իրենց հյուրանոցներ, տուժածներ չկան:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.