Լեոնիդ Կալաշնիկովը անդրադարձել է ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանի առաջարկին

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը

«քաղաքական» է որակել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը
հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելություն տեղակայելու մասին:
«Նման հարցերը, որպես կանոն, լուծվում են առանց աղմուկի:
Մամուլի ներկայությամբ բաց հարթակներում հայտարարություններն արվում են այն ժամանակ, երբ անհրաժեշտ է որոշակի քաղաքական միավորներ վաստակել», — ասել է Կալաշնիկովը «Ինտերֆաքս» գործակալությանը

Նրա խոսքով ՝ «հարցը շատ բարդ է, լուրջ, առաջին հերթին այն պետք է լուծվի երեք առաջնորդների՝  Պուտինի, Ալիեւի եւ Փաշինյանի կողմից»:
«Եթե այն հանրայնացվում է, ապա սկսում է ավելի շատ քաղաքականության հոտ գալ», — ասել է Կալաշնիկովը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.