Զոհված զինվորների մասունքների 50 նմուշ կտեղափոխվի Հոլանդիա

Առողջապահության նախարարիm

պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ արցախյան վերջին պատերազմում զոհված զինվորների մասունքների նույնականացման գործընթացին՝ նշելով, որ մասունքների 50 նմուշ կտեղափոխվի Հոլանդիա։
Նրա խոսքով. «Կային բարդ փորձանմուշներ, որոնք նույնականացնել չէր հաջողվում։

Մենք մեր հոլանդացի գործընկերների հետ կնքել ենք համաձայնություն, եւ դրանք հիմա տեղափոխման գործընթացում են: Ես չեմ կարծում, որ դրա պատասխանը շատ արագ կլինի, որովհետեւ նրանց կողմից էլ փորձաքննությունների բավական բարդ ընթացք պետք է արվի: Հենց ունենանք դրանց պատասխանները՝ կհանրայնացվի»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.