Որոշվեց․ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարները ժամեր անց կհանդիպեն

Որոշվեց․ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարները ժամեր անց կհանդիպեն


Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարների մասնակցությամբ։
Հանդիպումը կկայանա այսօր։
Նախօրեին «Ինտերֆաքսը» տեղեկացրել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արշակ Կարապետյանի հետ,
որը Ռուսաստանի մայրաքաղաք էր ժամանել հուլիսի 27-ի առավոտյան։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ժամը 08։20-ին ՊՆ-ն հայտնել է, որ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։
07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։


08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։
09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է:
ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.