Կնշանшկի խաչ քաշել ՀՀ–ի ապшգայի վրա. Քnչшրյանը հերթական փաստաթղթի ստnրագրում է կանխшտեսում

ՀՀ երկրորդ նախագահի խnսքով` փորձ է արվում ստեղծել մի իրավիճակ, երբ հերթական փաստաթղթի ստորագրումը կարող է գնահատվել ոչ թե որպես դավաճանություն, այլ փրկություն։

Այն, ինչ այսօր կատարվում է հայ–ադրբեջանական սահմանի տարբեր հшտվածներում, մեծ պատկերի մի փոքր հատվածն է։ Այսօր հայաստանյան 3 մասնավnր հեռnւստաընկերություններին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը`

պատասխանելով Երասխում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցին։
Ինչո՞ւ է ԵՄ–ն 2,5 մլրդ եվրո տալիս Հայաստանին. Ադրբեջանի հետ խաղաղության պայմшնագիր կկնքվի՞
«Սա տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչ կատարվում էր Հայաստանի հետ և՛ պատերազմի ժամանակ, և՛ հետպատերազմյան ժամանակահատվածում։ Մենք ցույց ենք տվել, որ ատամներ այլևս չունենք, արժանապատիվ պատասխան տալու

հնարավորություն չունենք, և ցանկություն չունի երկիրը։ Եվ Ադրբեջանն իր օրակարգն առաջ է տանելու նման կարգի դրսևորումներով»,– նշել է Քոչարյանը։
Նրա խոսքով` այսկերպ փորձ է արվում ստեղծել մի իրավիճակ, երբ հերթական փաստաթղթի ստորագրումը կարող է գնահատվել ոչ թե որպես դավաճանություն, այլ փրկություն։

«Նման կարգի պրովոկացիաներից հետո ստեղծվում է մի վիճակ, երբ նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար, և ժողովուրդը շատ մեծ հեշտությամբ մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը, հերթական զիջումը»,– ասել է Քոչարյանը` հավելելով, որ դա պլանավորված պարտության տեխնոլոգիա է։

Երկրորդ նախագահը չի բացառել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրում է պատրաստվում, որը, նրա որակմամբ, չի կարող լինել առանց Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման։

«Սա կնշանակի ուղղակի խաչ քաշել Հայաստանի ապագայի վրա»,– ասել է Քոչարյանը։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն ամբողջությամբ եթեր է հեռարձակվելու այսօր` 21։00-ին։ Սակայն դրա մի հատվածն արդեն հրապարակվել է համացանցում, մասնավորապես` «Армянская вендета» Տելեգրամ–ալիքում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.