«Սա է պատճառը, որ ընդդիմադիր ուժերը հոգեխանգարմունքի մեջ են». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Հայաստան» դաշինքը և նրան մաս կազմող դաշնակցությունը լավ պատկերացնում են, թե ինչ է նշանակում 2,6 միլիարդ եվրոյի օգնությունը, որը պետք է իրացվի հինգ տարում։

Բացի տնտեսական, այն ունի իր քաղաքական բաղադրիչը։

Կտրուկ կփոխվի Հայաստանի տնտեսական վիճակը, իսկ դա նշանակում է, որ կտրուկ կփոխվի իշխանության ու ռևանշիստ-ընդդիմադիրների միջև բալանսը` հօգոտ իշխանությունների և հինգ տարի անց նրանց վերադարձը գործնականում դառնալու է անհնար։

Սա է պատճառը, որ այդ ուժերը հոգեխանգարմունքի մեջ են և կատարում են ջղաձիգ շարժումներ»։

նյութի աղբյուր՝mamul.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.