«Փաշինյանի իշխանությունը բռնության չագուչն ուղղել է հայտնի բժիշկների վրա». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հուլիսի 2-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը աշխատանքից ազատել է Աչաջրի առողջության կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանին։

Որպես որոշման հիմք՝ նշված է Կ․ Վարդապետյանի հունիսի 29-ի դիմումը։ Հունիսի 20-ի ընտրություններում Կ․ Վարդապետյանը սատարել է «Հայաստան» դաշինքին, և աշխատանքից ազատվելը դրա հետևանքն է։ Շուրջ մեկ տարի առաջ, անզգայացնող բժիշկ և վիրահատարան չունենալու պատճառաբանությամբ, փակեցին Աչաջրի առողջության կենտրոնի ծննդատունը, Կ․ Վարդապետյանը պայքարում էր ծննդատունը

փակելու դեմ։ Նա հայտնի է՝ որպես հիանալի մանկաբարձ-գինեկոլոգ, բարի, սրտակից մարդ, Տավուշի մարզում և մարզի սահմաններից դուրս բարի համբավ է վայելում, շատ հղիներ հենց նրան են վստահում իրենց առողջությունը։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բռնության չագուչն արդեն ուղղել է հայտնի բժիշկների վրա, իր ղեկավարած բուժհիմնարկի աշխատողներին ընտրություններում ուղղորդելու մեղադրանքով կալանավորված է ծնունդով Սևքարից հայտնի վնասվածքաբան Արմեն Չարչյանը, հայտնի միկրովիրաբույժ,

ծնունդով Կողբ գյուղից Արտավազդ Սահակյանին հնարավորություն չեն տալիս իր հիմնած կլինիկայում աշխատանքային բնականոն գործունեություն ծավալելու, Կորյուն Վարդապետյանին էլ հարկադրեցին աշխատանքից հեռանալ»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.