Քոչարյանի համար ծանր հանցանք գործած և բանտարկված Չարչյանի գործն ուղարկվեց դատարան. քանի տարվա բանտարկություն է սպասում նրան

Ա. Չարչյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվեց դատարան. —————————-

ՀՀ գլխավոր դատախազությունում հաստատվել է բժշկական կենտրոնի ղեկավարի կողմից այդ բուժհաստատության աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքն օգտագործելով նրանց պարտադիր կերպով Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին

մասնակցելուն, իր ներկայացրած դաշինքի օգտին քվեարկելու և ընտրություններին մասնակցող կոնկրետ կուսակցության օգտին չքվեարկելուն առերևույթ պարտադրելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի Ա. Չարչյանի, այսօր ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Հիշեցնենք, որ քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր 2021թ հունիսի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Նախաքննության ընթացքում վերոնշյալ արարքները կատարելու համար նույն հոդվածով մեղադրանք էր առաջադրվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության ցուցակում ընդգրկված Ա. Չարչյանին:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը՝ մեկ ամսով: Մինչ այդ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն օրենքով սահմանված կարգով դիմել էր ՀՀ ԿԸՀ՝ Ա. Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններով, որոնք ՀՀ ԿԸՀ-ն բավարարել էր: Նկատենք, որ Չարչյանին մեղսագրվող հանցանքը համարվում է ծանր, նրան սպասվում է 3-ից 5 տարվա ազատազրկում:

Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի

փոխարեն քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալը, այսինքն’ դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տրամադրելը’ պատժվում է տուգանքով’ նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով’

երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ’ երեքից հինգ տարի ժամկետով: Հ.Գ. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.