Վերին Շորժայի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել Հայկական կողմը ունի մեկ թեթև վիրավորում ստացած զինծառայող: Ադրբեջանական կողմը ունի երկու վիրավոր։

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։

Նշենք, որ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել:

«Ադրբեջանական զորքերն իրենք են հրահրել փոխհրաձգությունը:

Հայկական կողմը ունի մեկ թեթև վիրավորում ստացած զինծառայող: Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը ունի երկու վիրավոր զինծառայող», — ասաց Ասատրյանը:

armeniasputnik.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.