«Մոտ 40 րոպե առանձնազրույց եմ ունեցել ադրբեջանցի Սամեդ Սեիդովի հետ»․ Նաիրա Զոհրաբյան

«Ես չգիտեմ, թե ինչ գործընթաց է տեղի ունենում, բայց որ Ադրբեջանն այս պահին շարունակում է ունենալ կարծր դիրքորոշում, դա միանշանակ է»,- այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով գերիներին վերադարձնելու խնդրին, ասաց անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ես մոտ 40 րոպե առանձնազրույց եմ ունեցել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ և իրենց նախապայմաններն իմ կարծիքով ՀՀ իշխանությունների համար պետք է լինեն բացարձակ անընդունելի։

Իրենք, բնականաբար, խոսում էին անկլավների մասին, բայց որպես առաջնային քայլ՝ նշում էին, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի գրավյալ տարածքների հետ»,- նշեց պատգամավորը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.