ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում արագ տեմպերով և մեծ ծավալներով զարգանում է ոչ միայն ճանապարհաշինությունը, այլև՝ ավիահաղորդակցությունը։
Նիկոլ Փաշինյանը և նրա բոլոր աջակիցներն ու կողմնակիցները հպարտությամբ կարող են արձանագրել, որ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանը կառուցվել է նրա պաշտոնավարման ժամանակաշրջանում:
Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության գործունեության ծրագիրը մինի մեջլիսի կողմից հաստատվելուց մի քանի օր անց` Ադրբեջանական ավիաընկերությունների մարդատար և բեռնատար
օդանավերը Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանից առաջին փորձնական թռիչքներն են իրականացրել Ֆիզուլիի միջազգային օդանավակայան։ Իսկապես ապագա կա, այն մենք տեսնում ենք ամեն օր»: