Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Տարիներ առաջ «թալանվող» բանակում զինվորին այսպես էին սովորեցնում ռազմական գործը: Արդյունքում ինչքան բանակը «թալանվում», այնքան հզոր ու պաշտպանված էր իրեն զգում Հայրենիքը…
Եվ այդպես մինչև այն ժամանակ, քանի դեռ իշխանության չէին եկել երկիրը «ժողովրդավարության բաստիոն» դարձնող «ազնիվ ու արդարամիտ թավիշները…»: Նրանք եկան նախկիներին «թալանչիության»
մեջ մեղադրող լոզունգներով և ընդամենը երկու տարի անց սկուտեղի վրա մեր ժողովրդին մատուցեցին խայտառակ պարտություն… Իսկ, թե ինչու հենց սկուտեղի վրա, երևի հասկացողներն ինձ կհասկանան…»: