Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բագլան նահանգում վերսկսվել են ռազմական բախումները «Թալիբան» ահաբեկչական ծայրահեղական շարժման զինյալների եւ
հակաթալիբական Դիմադրության ազգային ճակատի մարտիկների միջեւ։ Հիմնական գործողությունները ընթանում են Բագլան նահանգի Անդարաբադի հովտի Փուլի-Հիսար շրջանում։ Թալիբները, ըստ աշխարհազորայինների հաղորդումների, կրել են կորուստներ եւ ստիպված են եղել նահանջել։