Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։
Նշենք, որ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել:
«Ադրբեջանական զորքերն իրենք են հրահրել փոխհրաձգությունը:
Հայկական կողմը ունի մեկ թեթև վիրավորում ստացած զինծառայող: Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը ունի երկու վիրավոր զինծառայող», — ասաց Ասատրյանը:
armeniasputnik.am