Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարդենիսում մարտական գործողություններ են ընթանում:
Փոքր Մասրիկ-Կախակն-Շատջրեք-Մեծ Մասրիկ հատվածում թշնամու երկու անօդաչու է խփվել:
Ըստ չհաստատված տվյալների` դրանցից մեկն ընկել է գյուղի բնակելի տներից մեկի վրա: Լուրեր կան, որ հնարավոր է, որ խփվել է և երրորդ անօդաչուն:
Պետությունը լուռ է: Ոչ ոք առայժմ ոչինչ չի ասում»: