Իոսիֆ Ռամինովիչ Պավլիաշվիլին ծնվել է 29 հունիսի 1964 թ-ին Թբիլիսիում։ Ազգությամբ վրացի է։ Հայրը՝ Ռամին Իոսիֆովիչ Պավլիաշվիլին, ճարտարապետ է, մայրը՝ Ազա Ալեքսանդրովնա Պավլիաշվիլին (օրիորդական ազգանունը՝ Կուստովա), տնային տնտեսուհի։
Սոսո Պավլիաշվիլին 6 տարեկանում սկսել է սովորել ջութակ նվագել։ Թբիլիսիում ավարտել է վրացական կոնսերվատորիայի ջութակի բաժինը։ Բանակում ծառայելուց հետո 24 տարեկան հասակում սկսել է երգել։ Հետագայում դարձել է «Իբերիա» անսամբլի անդամ, որտեղ
աշխատել է մոտ մեկ տարի։ 1989 թ-ին մասնակցել է Յուրմալայի երգի մրցույթին, որտեղ դարձել է գրան-պրի մրցանակի հաղթող՝ կատարելով Վրաստանի ազգային ազատությունը գովերգող «Հայրենիք» («Սամշոբլո») երգը։ Սոսո Պավլիաշվիլին, որպես
կանոն, իր երգերի հեղինակն է, սակայն երբեմն դիմում է այլ երգահանների օգնությանը։ Բացի ՌԴ-ից, աշխատում և ապրում է նաև Վրաստանում։ Ձեզ ենք ցանկանում ներկայացնել մի տեսանյութ: Ինչպես է Սոսո Պավլիաշվիլին կնոջ հետ ինքնաթիռում երգում հայերեն և պարում . Դիտեք ստորև՝