«Ռուսաստանը նույնիսկ կուլ է տալու, եթե թուրքերը գան և միզեն Մոսկվայի կարմիր հրապարակում». Սամվել Ասլիկյան

Սասնա ծռերի համակիր Սամվել Ասլիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կրեմլյան հայ պրոպագանդիստներին խորհուրդ կտամ շատ չուրախանալ՝ Դոնբասի վրա թուրքական զենքով հարվածելու առիթով:

Ռուսաստանը կուլ է տալու թուրքական դրոններով հարվածը` Դոնբասին: Ավելին, Ռուսաստանը նույնիսկ կուլ է տալու, եթե թուրքերը գան և միզեն Մոսկվայի կարմիր հրապարակում` Լենինի դամբարանի շեմին:

Որովհետև Ռուսաստանի համար Թուրքիան ավելի կարևոր է, քան Հայաստանը, որովհետև տարածաշրջանը լքող Ռուսաստանի համար ավելի ձեռնետու է իր տեղը զիջել Թուրքիային, քան՝ արևմուտքին:

Իսկ թուրքերի՝ իրենց դեմ քայլերը դադարացնելու համար՝ Ռուսաստանը վճարում և վճարելու է մեր զավակների արյունով»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *