Արգենտինացի մոդել և Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, այս հանգստյան օրերին ընտանիքի հետ Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքի հայկական Լավաշ ռեստորանում նշել է իր 29-ամյակը։ Այս մասին հայտնում է alarabiya.net-ը։
Ինստագրամի իր էջում Ջորջինան լուսանկար է հրապարակել, որում նա է, սիրելիի և երեխաների հետ՝ եռահարկ տորթի ֆոնին։
Ծննդյան տորթը զարդարված է ծաղկային ձևավորումներով, իսկ վրան պորտուգալերենով գրված է եղեկ «Ծնունդդ շնորհավոր, Ջորջինա»:
Ռեստորանի ինստագրամյան էջում ևս լուսանկարներ և տեսանյութ է հրապարակվել, որին կից գրել են, որ պատիվ էր նրանց հյուրընկալելը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/7d37d62d201ede9ee1ba0aa11afe785b?fbclid=IwAR2Zp5wUUkS8EkpHWs0xS8Ir61fe3JcurNZGBTmG_8YOBD_WMdxm6twkBRA
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»