«Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, hանդիuանալով
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 60,0000946% բաժնետոմսերի սեփականատեր, ցանկանում է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել Ընկերության կանոնադրական կապիտալում
սեփականության իրավունքով իրեն պատկանող Ընկերության 25% (քսանհինգ տոկոս) 412,250.75 (չորս հարյուր տասներկու հազար երկու հարյուր հիսուն ամբողջ յոթանասունհինգ) hատ հասարակ (սովորական) բաժնետոմսերը:
Այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավnր քվեարկության հարցերից։ «Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության
պատրաստակամություն է հայտնել ի սեփականություն ընդունել Բաժնետոմսերը և դրանց կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին»,- աuված է քվեարկության ներկայացված հարցի հիմնավորման մեջ:
mediaroom.am