Այսօր պատրաստելու ենք շքեղ համով սմբուկով աղցան, առաջին անգամ այն համտեսելուց ոչ մեկ չի կարողանում գուշակել խորհրդավոր բաղադրիչները։
Բաղադրիչները
-Սմբուկ — 600 գր․
-Ձու — 3 հատ
-Սոխ — 2 գլուխ
-Մայոնեզ
-Ձիթայուղ տապակելու համար
-Սոխը մարինացնելու համար՝ քացախ — 3 թ․ գդ, շաքարավազ -1 թ․ գդ․, Աղ — 0,5 թ․գդ․
Սմբուկով աղցանի պարտաստման եղանակը
-Սկսում ենք սմբուկը կտրատելուց, սմբուկի կեղևը չենք հեռացնում, կտրտում ենք այսպիսի կարճ ձողիկների
-Սմբուկը լցնում ենք մաղի մեջ, վրան աղ անում որպեսզի դառնությունն ու ջուրը դուրս տա
-Դնում ենք սմբուկը կողքի և նախապատրաստում մյուս բաղադրիչները
-Խաշած ձուն կիսալուսնաձև ենք կտրատում
-Այժմ մարինացնում ենք սոխը, որը կրկին կիսալուսնաձև ենք կտրատել
-Դրա համար սոխը լցնում ենք տարայի մեջ, վրան ավելացնում շաքարավազ, աղ, քացախ և գոլ ջուր
-Խառնում ենք դնում ենք կողքի որ մարինացվի
-Մինչ այդ տապակենք սմբուկը ձիթայուղի մեջ, պարբերաբար խառնում ենք մինչև վարդագույն կեղև կապի
-Բաղադրիչների չափաքանակը կթողնեմ նկարագրությունների բաժնում անմիջապես տեսանյութի տակ
-Տապակված սմբուկը դատարկում եքն խոհանոցային անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ ձիթայուղը դուրս տա
-Հիմա հավաքում ենք բաղադրիչները՝ լցնում ենք սմբուկը, վրան ջրքամած սոխը, ձուն, մայոնեզը, աղ ենք անում և մի լավ խառնում ենք։
Գեղեցիկ աղցանամանների մեջ լցնում ենք մեր խորհրդավոր համով աղցանը։ Ինչու՞խորհրդավոր, որովհետև առաջին անգամ համտեսողը անհնար է գուշակի իսկական բաղադրիչները, իսկ համը երբեք չի մոռանա։
Դե ինչ, բարի ախորժակ։