Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը նախազգուշացրել է նոր, վտանգավոր վիրուսի հնարավոր առաջացման մասին։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Կենսաբանական տեսանկյունից միանշանակ է, որ մի օր կլինի մեկ այլ վիրուս, որը պարզապես չենք կարողանա զսպել»,-հայտնել է նա։
ԱՀԿ ղեկավարի կարծիքով պետք է դասեր քաղել այս համաճարակից՝ հաջորդին պատրաստվելու համար։