Օտարերկրացիները, որոնք նոյեմբերի 8-ից Միացյալ Նահանգներ կմեկնեն ոչ ներգաղթային վիզաներով, պետք է ինքնաթիռ նստելիս տրամադրեն երկրում Առողջապահության համաշխարհային
կազմակերպությունում հաստատված դեղամիջոցներով պատվաստման սերտիֆիկատ, ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: «2021 թվականի նոյեմբերի 8-ից ԱՄՆ օդային ճանապարհով մեկնող բոլոր ոչ ներգաղթյալները, քաղաքացիություն չունեցող անձինք պետք է ամբողջությամբ
պատվաստվեն և այդ կարգավիճակի ապացույցը ներկայացնեն Միացյալ Նահանգներում ինքնաթիռ նստելուց առաջ»,- ասվում է գործակալության կայքում։ Նշվում է, որ կանոնը չի տարածվում մինչև 18 տարեկան երեխաների, բժշկական հակացուցումներ ունեցող և խիստ սահմանափակ մարդասիրական
բացառությունների շրջանակի վրա։ Վարչակազմը նշում է՝ լիովին պատվաստված են նրանք, ովքեր վերջին պատվաստումը ստացել են թռիչքից առնվազն երկու շաբաթ առաջ, խոսքը երկու դեղաչափով օգտագործվող պատվաստանյութերի միասն է: