Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը գրառում է կատարել.
«ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԲԱՂՆԻՔ Ինձ չի հետաքրքրում, թե պետության ղեկին, ով կնստի, որ գեղի տղեն, որ քուչից, կամ,որ երկրամասից կընտրենք, ում կվստահենք այդ սար սափելի աթոռը: Ես ուզում եմ ,որ գա մի օր՝ երբ երկրի ղեկին
նստածի խոսքը չլսենք, որ շատերը անգամ անունը շփոթեն և անունը չիմանան, սակայն որ փողոցում քայլելիս, կամ սրճարանում տեսնենք, մոտենանք ջերմ խոսենք: Ազգին պետք է ,ոչ թե լսել ղեկավարի ճառերն և զեկույցները, որը բոլշևիզմ եմ համարում, այլ տեսնել, սեփական մաշկի վրա զգալ նրա կատարած գործերը: Նիկոլ
Փաշինյանը անում է այն ինչ կարողանում է,ինչին ունակ է, սակայն կա մի բան, որը հաստատ լավ է անում ու պիտի անի, չգիտեմ մտածված թե ոչ՝ նա ամեն բան թողել է, որ երևա, որ տեսնենք առանց դիմակների, անգամ ինքն իրեն է նման կերպ վերաբերվում: Մեր երկիրը և
ժողովուրդը՝ նոր չէ հի վանդացել: Մեր երկիրը և մեր հայ մարդը դարավոր հի վանդություններից է խեղճացել ու մտել սրա նրա տակ: Կարծում եմ հի վանդությունները սկսվում են բուժվել երբ գիտենք դրա շուրջ, իսկ թաքնված հիվանդությունները հանկարածակի կյանքից հեռացման են 1 օր բերում: Այն ինչն այսօր տեղի է ունենում, մենք կհասկանանք որոշ ժամանակ
անց, ես համոզված եմ ,որ լավ տեղ ենք դուրս գալու, որ լավ է լինելու: Կարծում եմ ,որ մեզ հիմա՝ հենց Նիկոլ էր պետք այնպիսին ինչպիսին կա: Վերջ Ի վերջո ժողովուդը նրան ընտրեց չորս տարով:Նիկոլի լինելն այսօր՝բոլորիդ շանս և առավելոթյուն է տալիս, պատրաստվելու նոր ընտրություններին: Նիկոլիզմը մի նոր հնարավորություն է, որ կուտակված կեղտը դուրս գա ,որ պետությունը չկп րծանվի փթախտից, սուտ լոզունգներից, սուտ մշակույթից, սուտ բարեպաշտություններից, ստված արվեստից, կեղծ դպրոցից: Վերջապես հույս կա որ սուտ ու շինծու գաղափարներից կմաքրվենք,
կմաղվենք և դրա տակը կմնա իրականությունը և իսկականը, միքիչ ավելի խորն է կատարվելիքը քան երևում է: Մենք հազրամյակներ եկել ու չենք կп րծանվել և չենք կործանվի, յուրաքանչյուր, բան նոր է սկսվում՝ ՑԱ ՎԵՐԻՆ դիմանալ է պետք ՙՈՐ ԾՆՎԻ ՆՈՐԸ: Հազարամյակներ, հազար ու մի ցա վ հազար ու մի հի վանդություն ենք կուտակել, օտարապաշտացել ու խորդացել՝ դրանցից մաքրվելու համար համազգային մեծ ԲԱՂՆԻՔ է պետք մեզ»: