Յուրահատուկ բաղադրատոմս. Սրանից հետո խոզի միսը միայն այսպես եմ պատրաստելու

Խոզի մսից պատրաստված այս ուտեստը աներեւակայելի համ ունի: Մարինադի համար կարող եք օգտագործել ցանկացած մթերք, որ կա ձեռքի տակ: Այս ուտեստը կլինի տոնական սեղանի թագը: Կարող է լինել և որպես խորտիկ (կտրատված մատուցելիս), և որպես հիմնական ճաշատեսակ:

Բաղադրիչներ

— 3 հատ խոզի մսի շերտ (900 գր);

— 150 գրամ տնական յուղ;

— 2 գլուխ սխտոր;

— համեմունքներ (սեւ պղպեղ, ուրց, ռեհան, պղպեղ, …);

— աղը ըստ ճաշակի;

— 200 մլ բուսական յուղ;

— 50 մլ ջուր;

— 200 մլ կարմիր գինի;

— 150 գրամ քաղցր կետչուպ;

Այս մթերքները երեք բաժնի համար է, պատրաստվում է մոտ մեկ ժամում

Պատրաստման եղանակը

1. Կտրեք մսի յուրաքանչյուր կտորը 3 շերտերով (ոչ ամբողջությամբ): Մսի շերտերը մի քիչ թակվում են ինչպես կիևյան կոտլետները:

2. Համեմունքներից, բուսական յուղով եւ աղով պատրաստել սոուսը, որի մեջ պետք է դնել միսը:

3. Կտրել խոզաճարպը բարակ շերտերով:

4. Մաքրեք սխտորը եւ կտրատեք այն:

5. Մսակտորները հյուսեք իրար, արանքում տեղավորեք ճարպ ու սխտորի կտորներ:

6. Լցրեք ջուրը եւ բուսական յուղը տապակի մեջ, միսը տեղավորեք, դրեք ջեռոցը և մոտ 50 րոպե թողեք 200 աստիճանի տակ:

7. Պարբերաբար շրջեք միսը և վրան գինի ցողեք:

8. Պատրաստ լինելուց 5 րոպե առաջ մսի վրա կետչուպ քսեք:

Միսը շատ նուրբ եւ համեղ կլինի:

Պատրաստեք սիրով եւ մի մոռացեք կիսվել այս հետաքրքիր բաղադրատոմսով ընկերների հետ սոցիալական ցանցերում:

Խոզի Միսը Ջեռոցում․ Համից Երբեք Չեք Կշտանա

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *