Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգությունը չպետք է կրկնվի. Մոսկվան դրա համար կներդնի բոլոր ջանքերը: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է riafan.ru-ն:
«Նյուրնբերգի դատավարությունները. Պաշարված Լենինգրադի ճակատագիրը և դերը» համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում պետության ղեկավարը շեշտել է, որ ռուսների պարտականությունն է
հիշել իրենց նախնիների մեծ սխրանքը և անցյալի դասերը, որոնք պահանջում են զգոնություն և պայքար ծայրահեղականության և այլատյացության ցանկացած դրսևորումների դեմ:
«Մենք միշտ կհարգենք պաշարված, բայց չնվաճված Լենինգրադի բնակիչների տոկունությունը, կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Նյուրնբերգի դատարանի եզրակացությունները չմոռացվեն, և Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգությունը երբեք չկրկնվի», — ասել է Պուտինը: