Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը երեկ նշում էր ծնունդը: Նա դարձել է 24 տարեկան:
Այս առիթով Մարինկան ֆոտոշարք է իրականացրել և դրան կից գրել է.
« Երջանիկ է նա, ով կարող է հավատարիմ մնալ ինքն իրեն …
Ես այսօր վստահ եմ, որ ամեն ինչ ունեմ երջանիկ լինելու համար…..
Ես երջանիկ եմ իմ ընտանիքով, ընկերներով,աշխատանքով …..
Ամեն տարի իր հետ տանում ա ինչ-որ մարդկանց ու բերում նորերին…
Ինձ համար իմ ծննդյան օրը միշտ եղել է և կլինի տոն,որովհետեև դուք իմ կողքին եք:
Հ.Գ Մի տխրեք, որ 1 տարով մեծանում եք: Սիրեք այն լուսավոր օրը, երբ դուք լույս աշխարհ եք եկել,ամեն տարիք իր հետաքրքրությունն ունի…
24 տարեկան…
Դե Շնորհավոր Ծնունդս…. »:
Այս գրառման մեջ Մարինկան անդրադարձել է ընկերներին, ընտանիքին, սակայն որևէ ձևով չի խոսել անձնական կյանքից:
Գաղտնիք չէ, որ Մարինկան չեղարկել է նշանադրությունը, նա որևէ ձևով չի հիշատակում նախկին սիրելիին՝ Հրաչին: Փոխարենը, մեր աչքից չի վրիպել, որ Մարինկայի ծննդյան օրը Հրաչը սթորիներ է տեղադրել, որոնցում ցույց է տալիս, թե ինչպես է մելամաղձոտ երաժշտության ներքո մեքենա վարում: Տպավորություն է, որ նա դեպրեսիվ է դարձել: