«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հիմա էլ մարդկային ցեղի այս կիսաֆաբրիկատները նոր «միտք» են որոճում՝ Հայաստանի թրքացում։ Ուրիշ բանով չկարողանալով շահել ժողովրդի վստահությունը` սրանք իշխանությանը մեղադրում Հայաստանը
թրքացման տանելու մեջ։ Այս բարբաջանքը վտանգ չի ներկայացնում, քանի որ տխմարություն է, հորինված ծալքեր չունեցող ուղեղներում։
Սա եղկելի է նրանով, որ Հայաստանում կան քաղաքական ճիճուներ, որոնց ատելությունից ու իշխանատենչութունից մթագնած ուղեղներում այսպիսի այլասերված ու հրեշավոր միտք է հասունանում: Ո՞ւմ եք ուրախացնում, ա՛յ անասուններ»: