«Մամ ջան, երկար խոսա․ կարող ա էլ ձենս չլսես, կարող ա էլ չզանգեմ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

-Մա՛մ, որ պրծնեմ, գամ․․․
-Ինչի՞ ես հա ասում «որ», կպրծնես էլի։

-Չէ, մա՛մ ջան , դե ծառայություն ա, չես կարա ասես՝ ինչ կլինի։
Մանվել Մանուչարյանն էսպես էր խոսում, անգամ երբ պшտերшզմ չէր։

Մանվելս ուրիշ էր, շատ կարգապահ, շնորհքով տղա էր։ Մեզ երբեք նեղություն չի տվել։ Շատ լուսավոր էր, ձգտող։ Ասում էր «սաղ լավ ա լինելու, մենակ ծառայեմ, պրծնեմ»։ Եկեղեցական գրքերը տվեց ինձ, ասեց՝ կպահես մինչև գամ։

27-ի լուսաբացին ես աշխատանքի էի, զգում էի, որ ինձ հետ մի բան էն չի, մեկ էլ եկան, ասեցին՝ պшտերшզմ ա։ Ամսի 26-ին զանգեց, ասեց «խառն եմ, մամ, հետո կզանգեմ, հարմար չի»։ Սեպտեմբերի 25-ին, 26-ին անընդհատ ասում էր «մամ ջան, երկար խոսա, կարող ա էլ ձենս չլսել, կարող ա էլ չզանգեմ», բայց մինչև էդ բացարձակ նման խոսակցություն չի եղել։ Ընկերոջն ասել ա «կռ-իվ ա սկսվում, կամ կփրկվենք, կամ կզn-հվենք»։

Հադրութի դիրքերում ա եղել, որ պшտերшզմն սկսվել ա։ Հենց առաջին օրն էլ զn-հվել ա, առավոտյան ժամը 10-ին։ Տանկի սնարյադից խփ-ել ա թիկունքին, էրեխես տենց մնացել ա։ Բայց մենք չիմացանք էդ ժամանակ։ Ընկերները պատմում են՝ թողել, փախել են հրամանատարները, էրեխեքը մնացել են անորոշ վիճակի մեջ, ասում էի՝ գոնե դու էլ փախնեիր, գոնե վիրավոր ինձ կհասնեիր։

Պшտերшզմը հենց պրծավ, իր հետ ծառայող ընկերոջը գտանք, տեղը ցույց տվեց։ Խաղաղապահների հետ գնացին, հողը քանդեցին, էրեխուս հանեցին հունվարի 15-ին։ Էլ ի՞նչ, մենակ ոսկորներն էին գտել, բայց «վայեննի բիլետը» հետն էր եղել, ու փետրվարի 9-ին էրեխուս տվեցին մեզ։ Ինքն ու իր դասընկերը գնացին երկուսով, ու երկուսով էլ հետ չեկան, զn-հվեցին Հադրութում։ Ախր գոնե մի թուրք խփեր։

Բանակը սիրում էր, շուտ գնաց, «պավեստկան վերցրեց», որ գնա։ Ծառայությունից շատ գոհ էր, ամեն ինչից էլ, ասում էր «նենց լավ ա, խաղաղ ա»։ Մեզնից բացարձակ ոչ մի գումար չի վերցրել, որ ուղարկում էինք էլ, հետ էր ուղարկում, չէր պահում։

Մինչև բանակ գնալն էլ աշխատել եմ սաղին լավություն անել, Աստծո խոսքով էի առաջ գնում, ասում են «դու ուրիշին կամեցի, որ Աստված էլ քեզ կամենա», երևի մենակ Աստծուն չէի լավություն արել, էն էլ իմ բալին տվեցի իրան։ Մի քանի ամսից երրորդ տղես կծնվի, մոտ անուն կդնեմ, բայց ոչ Մանվել։ Ասում են վերածնվելու ա, բայց չգիտեմ, իմ Մանվելն ուրիշ էր։

Տեսանյութ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *