ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հուլիսի 30-ին ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ։

Մասնավորապես՝ ժամը 11։20-ից մինչև 11։30-ը, ադրբեջանական ստորաբաժանումները, դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում

տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *