ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ․ «Ոսկու Աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել երկու թուրքեր

Սեպտեմբերի 19֊ին, ժամը 18։00֊ի սահմաններում «Ոսկու Աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել երկու թուրքեր կամ ադրբեջանցիներ։ Գրում է Yerkir.am-ը։

«Նրանց հետ եղած երրորդը, ով թափահարել է Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները, դիմել է փախուստի:

Նախնական տեղեկություններով՝ բերման ենթարկվածներին տեղափոխել են Ոստիկանության Կենտրոնի բաժին։ Մի շարք քաղաքացիներ այս պահին ներկայանում են նշված բաժին՝ ցուցմունքներ և վկայություններ տալու համար»,- գրում է լրատվականը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *