hraparak.am-ը գրում է
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ռուս խաղաղապահների բանակցությունների արդյունքում, այսօր Գորիս-Որոտան հատվածում
Ադրբեջանի վերահսկողության տարածքում հայտնված երկու երիտասարդներին մինչև օրվա վերջ վերադարձնելու են Հայաստան:
Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, թե երկու հայ քաղաքացիներ Գորիս-Որոտան հատվածում շեղվելով ճանապարհից հայտնվել էին ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ երիտասարդները իրենց համայնքից են, վերջերս էին զորացրվել բանակից, հորեղբոր թոռներ են, մեկնել էին Սյունիք ‘ տեսակցելու ծառայակից ընկերներին: Վերջին պահին հեռախոսազրույց են ունեցել ծնողներից մեկի հետ’ ասելով, որ սրանք մեզ կսնգնեցրին, որից հետո կապն ընդհատվել է: