Լшչինпւմ шվшրտվեց․ Հшջпրդը կհшյտшրшրվի շпւտпվ

Լшչինпւմ шվшրտվեց․ Հшջпրդը կհшյտшրшրվի շпւտпվ

Լեռնային Ղարաբաղի՝ Բաքվի վերահսկողությանը հանձնված Քաշաթաղի (Լաչին-խմբ.) շրջնում անցկացվող ադրբեջանական և թուրքական հատուկ նշանակության ջոկատների համատեղ մարտական ​​վարժանքներն ավարտվել են։

Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Հաղորդվում է, որ զորավարժությունների ընթացքում հատուկ նշանակության ջոկատները հաջողությամբ կատարել են բարդ տեղանքով հետախուզություն իրականացնելու, ճանապարհներ կապող դարանակալներ կազմակերպելու, գետնին դիվերսիոն խմբեր հայտնաբերելու, չեզոքացնելու և ոչնչացնելու խնդիրները։

Միևնույն ժամանակ վարժանքների ընթացքում ստորաբաժանումները գաղտագողի մոտեցել են պայմանական թշնամուն, որի ընթացքում հաղթահարել են տարբեր խոչընդոտներ և այլ խնդիրներ։

Տարածված հայտարարության համաձայն բարձր է գնահատվել զորավարժությունների ընթացքում երկու երկրների զինծառայողների ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն Քաշաթաղի (Լաչին-խմբ) շրջանը հանձնվեց Ադրբեջանին՝ բացառությամբ Բերձոր քաղաքը, Աղավնո և

Ներքին Սուս գյուղերը ընդգրկող Լաչինի միջանցքի, որը մնացել է Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը։

Լաչինի միջանցքը գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *